Հիվանդություն

Շաքարային դիաբետ

Բնութագիր

Հիվանդություն մասին

Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ: Դիաբետիկ ռետինոպաթիա, հիվանդություն, որի դեպքում ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը շաքարային դիաբետի հետևանքով։ Աչքի ցանցաթաղանթը դառնում է ավելի բարակ և փխրուն, ինչնել իր հերթին առաջացնում է արյունազեղումներ և ապակենման մարմնի պղտորում:
Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան համակարգերի ախտահարումներ:

Ախտանիշ

Ի՞նչ ախտանշաններ ունի

Շաքարային դիաբետի առաջնային ախտանշաններն են շարունակական անհագ ծարավը, շարունակական անհագ քաղցը, առատ միզարտադրությունը, մարմնի քաշի կորուստը, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորությունը, իսկ երկրորդային ախտանշաններն են մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քորը, մաշկի դժվար բուժվող բորբոքումները, ընդհանուր մկանային թուլությունը, տեսողության խանգարումները։
Դիաբետիկ ռետինոպաթիայի դեպքում, սովորաբար, նախնական ախտանշաններ չկան։ Նույնիսկ մակուլյար այտուցի դեպքում, երբ առաջանում է տեսողության արագ կորուստ, նախնական ախտանշանները կարող են բացակայել։ Երբեմն օրվա ընթացքում տեսողությունը կարող է վատանալ կամ լավանալ։
Առաջին շրջանը՝ ոչ պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիան, ախտանշաններ չունի։ Պացիենտները կարող են չունենալ գանգատներ, տեսողությունը կարող է լինել 20/20։ Ոչ պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի հայտնաբերման միակ մեթոդը ակնահատակի հետազոտությունն է, որի ժամանակ երևում են միկրոանևրիզմաներ։ Եթե կա տեսողության աղավաղում, ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիայով երևում են ցանցաթաղանթի նեղացած կամ դատարկ արյունատար անոթներ, որոնք էլ վկայում են արյունահոսքի նվազման և ցանցաթաղանթային իշեմիայի մասին։
Երկրորդ՝ պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի շրջանում աչքում ձևավորվում են նոր արյունատար անոթներ (նեովասկուլարիզացիա), որոնք փխրուն են և կարող են պատռվել, արյունահոսել (ապակենման մարմնի արյունազեղում), և պղտորել տեսողությունը։ Առաջին արյունահոսությունը շատ առատ կարող է չլինել։ Սովորաբար տեսադաշտում առաջանում են արյան մի քանի բծեր, որոնք անհետանում են մի քանի ժամ անց։
Արյան այսպիսի բծերին օրեր կամ շաբաթներ անց հաջորդում է առատ արյունահոսությունը, որը պղտորում է տեսողությունը։ Ծայրահեղ դեպքերում պացիենտը կարողանում է տարբերել միայն լույսը մթից։ Արյունը կարող է «մաքրվել» օրերի կամ ամիսների, նույնիսկ տարիների ընթացքում, երբեմն էլ այն չի «մաքրվում»։ Մեծ ծավալով արյունահոսություններ լինում են մեկ անգամից ավելի և շատ հաճախ քնած ժամանակ։
Շաքարային դիաբետով (և՛ առաջին, և՛ երկրորդ տիպի) բոլոր հիվանդները ռիսկի խմբում են։ Որքան երկար մարդն ունի ՇԴ, այնքան որևէ ակնային հիվանդության առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Հղիությունը նույնպես համարվում է ռիսկի գործոն, և դիաբետիկ ռետինոպաթիան կարող է խնդիրներ առաջացնել հղիության ընթացքում։

Նկատո՞ւմ եք ախտանշաններ Ամրագրեք այց
Բժշկություն

Ի՞նչ բուժումներ ունի

Ներկայումս շաքարային դիաբետի բուժման ճնշող մեծամասնությունը ախտանշանային է և ուղղված է եղած ախտանիշների և բարդությունների բուժմանը՝ առանց հիմնական պատճառը բուժելու, քանի որ դեռևս էֆֆեկտիվ բուժման պլան մշակված չէ։
Հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, իսկ մահացության ցուցանիշները հնարավոր է նվազեցնել վաղաժամ ախտորոշման և բուժման շնորհիվ: Անհրաժեշտ է խուսափել ավելորդ քաշից՝ նվազեցնելով հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը, հատկապես շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը:
Գոյություն ունեն դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման երեք հիմնական մեթոդներ, որոնք շատ արդյունավետ են տեսողության կորուստը կանխելու համար։ Փաստացի, պրոլիֆերատիվ ռետինոպաթիայով պացիենտների 95%–ը կարող են պահպանել իրենց տեսողությունը, եթե ժամանակին ստանան համապատասխան բուժում։ Այդ երեք մեթոդներն են լազերային վիրահատությունը, կորտիկոստերոիդների կամ հակա–VEGF գործոնների ներարկումը աչքի մեջ, և վիտրեկտոմիան (ապակենման մարմնի հեռացում)։

Տարածել

Կիսվեք հոդվածով և
տարածեք կարևոր տեղեկություն