Մասնագիտացված

Ակնաբուժական կենտրոն

Գապէքս ակնաբուժական կենտրոնն առաջարկում է իր ակնաբուժական ծառայությունները՝ աչքի մանրակրկիտ հետազոտությունից մինչև բարդագույն վիրահատություններ: Նորագույն սարքավորումները թույլ են տալիս տարբեր: Բժիշկներ
Առաջատար

Ժամանակակից սարքավորումներ

Մեր կենտրոնը շարժվում է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ և օգտագործում է նորագույն սարքավորումներ՝ ախտորոշելու և բուժելու աչքի բարդագույն հիվանդություններ: Մեր մասին
Մեր մասին

Հարգելի հաճախորդներ

Գապէքս ակնաբւժական կենտրոնը հիմնադրվել է 2005թ. նոյեմբերի 16-ին: Շուրջ 20 տարիների ընթացքում մեզ դիմել է ավելի քան 40.000 բուժառու՝ ամենատարբեր ակնաբուժական խնդիրներով: Նույն ժամանակահատվածում մեր փորձառու բուժանձնակազմը կատարել է ամենատարբեր բարդության ավելի քան 2500 վիրահատություն: Մեր փորձառու անձնակազմը, բարեհամբույր վերաբերմունքը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր պացիենտին մեր հաջողության գրավականն են:

Բլոգ

Տեղեկացեք մեր նորությունների
և զեղչերի մասին

Առավելություններ

Անհատական մոտեցում
բոլորի համար

  • Մասնագիտացված բուժում

    Գապէքս ակնաբուժական կենտրոնի ակնաբույժները մասնագիտացված են ակնաբուժական խնդիրների ուղղվածությամբ և պատրաստ են օգնել ձեզ վերականգնել ձեր տեսողությունը:

  • Արդիական տեխնոլոգիաներ

    Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, մեր կլինիկան երաշխավորում է ձեր տեսողության լիարժեք վերականգնումը:

  • Համապարփակ ծառայություններ

    Գապէքսում իրականացվում են աչքի համապարփակ հետազոտություններ:

Ունե՞ք հարցեր Կապնվեք հիմա
Բժիշկներ

Մեր մասնագետները սիրով
պատրաստ են օգնել Ձեզ

Առաքելությունը

Աչքի հիվանդությունների
լիարժեք բուժում

Գապէքսի առաքելությունն է՝ ապահովել աչքի հիվանդությունների ամբողջական բուժում: Մեր փորձառու մասնագետները պատրաստ են օգնել ձեզ՝ սկսած պարզ տեսողության խնդիրներից մինչև բարդ ակնաբուժական վիճակներ: Մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ և անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր հիվանդի համար լավագույն արդյունքներն ապահովելու նպատակով: Ծանոթացեք ստորև ներկայացված հոդվածներին՝ տարբեր աչքի հիվանդությունների և մեր բուժման մեթոդների մասին ավելին իմանալու համար:

Զանգահարել հիմա
40000 Գոհունակ այցելու
2500 Հաջող վիրահատություն
20 Տարվա փորձ
Կարծիքներ

Ի՞նչ են ասում մեր այցելուները
մեր մասին

Գապէքս ակնաբուժական կլինիկայում ստացա գերազանց խնամք: Բժիշկները շատ փորձառու են և օգտագործում են ժամանակակից սարքավորումներ: Իմ տեսողությունը զգալիորեն բարելավվել է: Խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր փնտրում են որակյալ ակնաբուժական ծառայություններ Երևանում:

Ալինա Սարգսյան

2023 թ.

Գապէքս կլինիկայում ինձ զգացի շատ հարմարավետ: Նրանք առաջարկում են համապարփակ աչքի հետազոտություն, և գները մատչելի են: Շնորհակալ եմ Գապէքսի թիմին իմ տեսողության մասին հոգ տանելու համար:

Սոնա Ավագյան

2024 թ.

Տարիներ շարունակ տառապում էի վատ տեսողությունից, բայց Գապէքսը փոխեց իմ կյանքը: Նրանց առաջադեմ լազերային վիրաբուժությունը վերականգնեց իմ տեսողությունը: Այժմ ես կարող եմ վայելել կյանքը առանց ակնոցների: Գապէքսը լավագույնն է Երևանում:

Արթուր Այվազյան

2024 թ.
Այցելություն

Ստացեք խորհրդատվություն
անմիջապես բժիշկից

Լրացրեք նշված տվյալները և մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ խորհրդատվությունը ամրագրելու նպատակով:

Գրանցել այցելություն
Ի՞նչ հաճախությամբ պետք է այցելել բժշկի

Խորհուրդ է տրվում տարին առնվազն 1-2 անգամ այցելել ակնաբույժի, սակայն բարձր տարիքը, ուղեկցող (շաքարախտ) և բուն ակնաբուժական հիվանդությունների առկայությ ունը հանդիսանում է ցուցում այցելությունների հաճախացման համար՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել

Եթե կրում եք ակնոց, ապա ցանկալի է ներկայանալ ակնոցով: Եթե ունեք հասանելիություն նախկինում ունեցած ակնաբուժական խնդիրների մասին փաստող փաստաթղթերին (հիվանդության պատմություն, նախկինում ընդունած դեղորայք բժշկական եզրակացություն, հետազոտության արդյունքներ և այլն), ապա ցանկալի կլինի նաև այդ փաստաթղթերի առկայությունը:

Խորհրդատվություն

«ԳԱՊԷՔՍ» ակնաբույժական կենտրոնն առաջարկում է բուժառուներին առաջնային և երկրորդային խորհրդատվուտյուն, որոնք ներառում են հետևյալ ախտորոշիչ հետազոտությունները. Տեսողության սրության որոշում, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, ավտոռեֆրակտոմետրիա, ոչ կոնտակտային ներակնային ճնշման չափում: Երկրորդային խորհրդատվությունը նշանակվում է բժշկի ցուցումով: Բբի լայնացման մեթոդը թույլ է տալիս հետազոտել ինչպես աչքի խորանիստ շերտերը, այնպես էլ տեսողական նյարդը՝ լիարժեք ախտորոշում և հետագա բուժման ստացման համար: Խորհուրդ է տրվում առնվազն երկու տարին մեկ այցելել ակնաբույժի՝ հետագա բարդություններից խուսափելու և դրանք կանխարգելելու նպատակով:

Միջամտություն

«ԳԱՊԷՔՍ» ակնաբուժական կենտրոնն առաջարկում է մի շարք ակնաբուժական միջամտտություններ, որոնք կկանխարգելեն աչքի հիվանդությունների հետագա զարգացումը կանխարգելելու նպատակով: Դրանց թվում են anti-VEGF, Avastin, Visque դեղորայքների ներակնային ներարկումները, եղջրաթաղանթից օտար մասնիկների հեռացումը, արցունքատար ուղիների լվացումը և զոնդավորումը, կոպերի մերսումը: Միջամտությունները, անհրաժեշտության դեպքում, նշանակվում են բուժող բժշկի կողմից՝ լիարժեք հետազոտության և վերջնական ախտորոշման տվյալների հիման վրա: Կատարվում են նաև վիրահատական միջամտություններ, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ «Բուժում» բաժնում:

Բուժում

«ԳԱՊԷՔՍ» ակնաբուժական կենտրոնը, կախված հիվանդության տեսակից, առաջարկում է հիվանդությունների ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական բուժում: Բորբոքային հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են կերատիտը և ուվեիտը, կատարվում է դեղորայքային բուժում: Աչքի ավելի բարդ ընթացք ունեցող հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են կատարակտը, գլաուկոման, շլությունը, պտոզը, պտերիգիումը և կիստաները, կատարվում է վիրահատական միջամտություն: Կատարակտի հիմնական բուժման եղանակը ֆակոէմուլսիֆիկացիան է, որի ժամանակ աչքի բնական պղտորված ոսպնյակը փոխարինվում է արհեստական ոսպնյակով: ՀԻվանդությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել «Հիվանդություններ» բաժնում: Գնացուցակերին ծանոթանալու համար կապ հաստատեք մեզ հետ էլ. փոստի կամ զանգի միջոցով: