Հիվանդություն

Կարճատեսություն

Բնութագիր

Հիվանդություն մասին

Կարճատեսությունը տեսողության խանգարում է, որի ընթացքում մարդը աղոտ է տեսնում հեռվում գտնվող առարկաները: Միոպիա տերմինն առաջացել է հունարեն myops՝ աչքի կկոցել արտահայտությունից: Նորմալ տեսողության դեպքում աչքում զուգահեռ ճառագայթները բեկվում և կիզակետվում են ցանցաթաղանթի վրա, սակայն կարճատեսության դեպքում դրանք կիզակետվում են ցանցաթաղանթի առջևում: Հենց այս պատճառով էլ մարդը չի կարողանում հստակ տեսնել հեռվում գտնվող առարկան: Այն լինում է երեք տեսակ՝ թույլ, միջին և ուժեղ:
Կարճատեսությունը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Ինչպես յուրաքանչյուր հիվանդության, միոպիայի դեպքում նույնպես մեծ դեր ունի գենետիկ գործոնը: Այսինքն՝ եթե ծնողներից մեկը կարճատես է, ապա մեծ է հավանականությունը, որերեխան նույնպես կունենա կարճատեսություն: Կարճատեսությունը մեծամասամբ առաջանում է դեռահասության տարիներին: Աչքի այս հիվանդության առաջացման պատճառ կարող է լինել աչքերի գերլարվածությունն ու գերծանրաբեռնվածությունը՝ ընթերցանությամբ, էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելով, աչքերի մկանների թուլությունը: Իսկ աչքերի հիգիենային չհետևելը, սխալ սննդակարգը և ապրելակերպը կարող են խթան հանդիսանալ կարճատեսության առաջացման և զարգացման համար:

Ախտանիշ

Ի՞նչ ախտանշաններ ունի

Կարճատեսության ախտանշանները շատ հեշտ է հայտնաբերել, քանի որ մարդը հեռուն նայելիս նկատում է պատկերների անհստակություն: Երեխաները սովորաբար սկսում են աչքերը հաճախ կկոցել, տրորտել, երեսը խոժոռել՝ հեռվում գտնվող առարկաները տեսնելու համար, գիրքը կամ հեռախոսը շատ մոտ են բերում աչքերին՝ ավելի հստակ տեսնելու համար: Նմանատիպ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի, անցնել զննում և լինել հսկողության ներքո, որպեսզի հնարավոր լինի հիվանդությունը կանխել և ինչու չէ նաև բուժել:

Նկատո՞ւմ եք ախտանշաններ Ամրագրեք այց
Բժշկություն

Ի՞նչ բուժումներ ունի

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս շտկելու կարճատեսությունը մի շարք մեթոդներով: Դրանցից ամենատարածվածը հատուկ տեսողական ակնոցների կամ կոնտակտային ոսպնյակներիի կրումն է: Բացի այդ այսօր արդեն հնարավոր է նաև կարճատեսության շտկում իրականացնել լազերային կորեկցիայի և վիրահատական մեթոդների միջոցով:

Տարածել

Կիսվեք հոդվածով և
տարածեք կարևոր տեղեկություն